Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարքներ եք գործում, թե ձեր քունը չի տանում մեր ժողովրդի համար. Շարունակեք խաբել ժողովրդին, մեկ է՝ չի ստացվելու. Վիգեն Խաչատրյան

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Հայաստան» դաշինքն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:

«Հերթական անգամ մենք համոզվում ենք, որ ընդդիմության անվան տակ խորհրդարան է մտել մի խմբավորում, որի նպատակն է ապացուցել մեր ժողովրդին, որ ինքը սխալ ընտրություն է արել, որ այս իշխանությունները ժողովրդի մասին չեն մտածում, իսկ իրենց քունը չի տանում՝ ոնց անեն, որ մեր ժողովուրդը լավ ապրի»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և հավելեց, որ այդ մարդիկ մոռանում են, որ իշխանությունները հետևողականորեն իրականացնելու են իրենց խոստումները, բարձրացնելու են աշխատավարձը. «Միակ բանը, որ մենք չենք անի, այն է, որ մենք երբեք չենք խաբելու մեր ժողովրդին. ասելու ենք այն, ինչ կարող ենք անել»:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը հնարք է գործում, թե իբր իրենք տեղափոխվել են գործնական դաշտ. «Շարունակեք խաբել ժողովրդին, չի ստացվելու: Ձեր հնարքները, թե ձեր քունը չի տանում մեր ժողովրդի համար, չեն անցնելու, ամեն ինչ երևում է ձեր վարքագծով»: