Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը և իր պաշտպանական թիմն ամեն ինչ արեցին, որ դատաքննական փուլ չմտնենք, բայց դա չի նշանակում, որ Մարտի 1֊ի գործը փակվեց. Անդրանիկ Քոչարյան. տեսանյութ

«Ժողովրդի սպասելիքները բնականաբար պետք է շարունակական լինեն, որովհետև այդ հարցերի պատասխանները պետք է դատարանում տրվեր, իսկ Ռոբերտ Քոչարյանը և իր պաշտպանական թիմը, կամ Ռոբերտ Քոչարյանի այն ժամանակվա ղեկավարած իշխանական մարմինների մեջ ներգրավված անհատներն ամեն ինչ արեցին, որպեսզի  դատաքննական փուլ չկարողանանք մտնել։ Բայց դա չի նշանակում, որ «Մարտի 1»-ի գործը փակվեց և այդ հատորներում ոչինչ չկար ներառված»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։  

Նա նշեց, որ բնականաբար դատախազությունը պետք է վերաորակավորի մեղադրանքը և մտնեն դատաքննության փուլ, որպեսզի հասարակությանը հուզող հարցերի պատասխանները կարողանան գտնել։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ինքը մեր քաղաքացիների պես ամեն օր սպասում է այդ փուլին և որպես պաշտոնյա, իր կողմից անընդհատ այդ հարցը բարձրացվում էր և հուսադրող պատասխաններ ստանում էր, բայց առարկայական, ինչպես մեր հասարակությունն է ուզում, դեռ լուծումը ներկայացված չի։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան