Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի շարժն այս պահի դրությամբ կասեցված է. Տեղեկատվական շտաբ

Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի շարժն այս պահի դրությամբ կասեցված է. Տեղեկատվական շտաբ
Քաղաքականություն
21:46, 24 март 2022

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր: