Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման օրն ու վայրը

Հայտնի են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման օրն ու վայրը
Քաղաքականություն
19:56, 28 апрель 2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:


Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը կայացել է փետրվարի 24-ին Վիեննայում: