Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կամ միացեք մեզ, կամ թքեք ձեր երեսներին»», «թե եթե մեզ չեք միանում, ապա «ջհանդամին գաք»»․ Ընդդիմություն հռչակած այս խմբակը պարզապես չի սիրում, ավելի ճիշտ ատում է ժողովրդին․ Զոյա Միքայելյան

«Կամ միացեք մեզ, կամ թքեք ձեր երեսներին»», «թե եթե մեզ չեք միանում, ապա «ջհանդամին գաք»»․ Ընդդիմություն հռչակած այս խմբակը պարզապես չի սիրում, ավելի ճիշտ ատում է ժողովրդին․ Զոյա Միքայելյան
Քաղաքականություն
15:27, 03 май 2022
Գյումրու ՔՊ ավագանու անդամ Զոյա Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քոչարյանի թիմի դաշնակ պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր ուսանողների վրա հոխորտացել է՝ ասելով կամ միացեք մեզ կամ «կամ թքեք ձեր երեսներին»։ Քոչարյանական մեկ այլ պատգամավոր էլ՝ Գեղամ Նազարյանը, օրեր առաջ հոխորտում էր, թե եթե մեզ չեք միանում, ապա «ջհանդամին գաք»։

Սա ապացուցում է, որ իրեն ընդդիմություն հռչակած այս խմբակը պարզապես չի սիրում, ավելի ճիշտ ատում է ժողովրդին։ Եվ սա ապացուցվում է ամեն օր, ամեն ժամ։

Սկզբում ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ անվանում են ժեխ, իրենց՝ «էլիտա»։ Հետո, երբ ընտրությունների օրը ստանում են համարժեք պատասխան, փոխում են մարտավարությունը և մի կերպ, դժվարությամբ արտաբերում են «սիրելի քաղաքացի», «հարգելի քաղաքացի» արտահայտությունները, սակայն կեղծավորությունը երկար թաքցնել հնարավոր չէ և առաջին իսկ առիթի դեպքում առաջին պլան են գալիս «չեք գալիս ջհանդամին գաք», «ուսանողներ թքեք ինքներդ ձեր երեսին» և այս մակարդակի ու որակի այլ խոսույթներ։