Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հնարավոր կլինի խոսել ընտրությունների արդյունքներից հետո. Փաշինյան

Այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հնարավոր կլինի խոսել ընտրությունների արդյունքներից հետո. Փաշինյան
Քաղաքականություն
22:06, 06 апрель 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հնարավոր կլինի խոսել միայն խորհրդարանի արտահերթ ընտրությունների արդյունքներից հետո:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ պատրաստվում է ընտրություններին, և այդ հարցով քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիայի ձևավորմանը, ապա այդ մասին հնարավոր կլինի խոսել ընտրությունների արդյունքներից հետո»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: