Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Բալասյանը «Կարմիր Խաչի» միջոցով ընտրակաշառք է բաժանում ընտրություններից մեկ օր առաջ․ ահազանգ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հակոբ Բալասյանը «Կարմիր Խաչի» միջոցով ընտրակաշառք է բաժանում ընտրություններից մեկ օր առաջ․ ահազանգ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն / Հայաստան
14:02, 24 сентябрь 2022
«Արժանապատիվ բյուրեղավանցի» անվամբ ֆեյսբուքյան օգտատերը ընտրակաշառք բաժանելու մասին գրառում է կատարել՝ հեշթեգերի միջոցով հրավիրելով ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի ՊՎԾ-ի, վարչապետի, պատգամավորների ուշադրությունը։

«Հարգելի պատկան մարմիններ, խնդրում և պահանջում եմ ձեռնարկել անհապաղ միջոցներ, այս քրեորեն պատժելի գործընթցը կանխելու և մեղվորներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու։ 

Հակոբ Բալասյանը «Կարմիր Խաչի» միջոցով ընտրակաշառք է բաժանում ընտրություններից մեկ օր առաջ։
Եթե նման էժան մարդուն պիտի Բյուրեղավանցին ձայն տա, ուրեմն արժանի է նորից 5 տարի ապրել խայտառակ աղքատ ու լքյալ համայնքում