Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող ենք ԱԺ հայտարարությունների ժամին ընդդիմության այսօրվա ներկայացումը վերնագրել՝ «Ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդներս»․ Արթուր Հովհաննիսյան

Կարող ենք ԱԺ հայտարարությունների ժամին ընդդիմության այսօրվա ներկայացումը վերնագրել՝ «Ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդներս»․ Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
17:05, 25 октябрь 2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երկարատև դադարից հետո ԱԺ հայտարարությունների ժամին նույնաբովանդակ, դատարկ ու քաղաքականապես սնանկ տեքստերով հանդիսատեսի դատին կրկին ներկայացավ խորհրդարանական ընդդիմությունը։

Ելույթների կամ ավելի շուտ Աժ ամբիոնից հնչած շարադրությունների բովանդակությունը լսելով՝ կարող ենք այսօրվա ներկայացումը վերնագրել «Ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդներս»։