Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի

Նոյեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի
Քաղաքականություն
19:04, 22 ноябрь 2022
Խորհրդարանը նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի. այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի ստորագրած որոշումից:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Նախագծերի՝ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո տեղի կունենա երկրորդ ընթերցմամբ քննարկում: