Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը կրկին հումանիտար ճգնաժամ է ստեղծում․ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջենիս Շակովսկի

Ադրբեջանը կրկին  հումանիտար ճգնաժամ է ստեղծում․ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջենիս Շակովսկի
Քաղաքականություն / Աշխարհ
00:07, 16 декабрь 2022
Ջենիս Շակովսկին՝ ամերիկացի քաղաքական գործիչ, դեմոկրատ, կոնգրեսական, որ ներկայացնում է Իլինոյսի 9-րդ  շրջանը, թվիթերում գրել է․
 
«Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքերին։ Ադրբեջանը կրկին  հումանիտար ճգնաժամ է ստեղծում»։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: