Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլ ամսվա հարկային եկամուտները պատմական ռեկորդ են գրանցել՝ կազմելով շուրջ 180 միլիարդ դրամ․Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր մինչև կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ։ 

«Սա մեկ ամսվա հարկային եկամուտների պատմական ռեկորդ է ՀՀ-ի համար։ Ճիշտ է, այստեղ կա մի փոքր, կոպիտ ասած խորամանկություն, այն առումով, որ հիշում եք, որ անցյալ տարի մենք՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հետաձգեցինք, ավելի ճիշտ կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել։ Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավագրումների վրա, ինչը ոչ թե վատ է այլ լավ է, որովհետև ըստ էության արդարացվել է նախկինում կայացրած իրենց որոշումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ դժվար ժամանակներում իրենք հնարավորություն են տվել, որպեսզի այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, այսինքն՝ իրենից օտարեր, մնա շրջանառության մեջ և օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել։