Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին. ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնից Հայաստանի հրաժարվելու մասին

Մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին. ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնից Հայաստանի հրաժարվելու մասին
Քաղաքականություն
13:24, 10 март 2023
Այսօր առավոտից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնից։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- ասաց նա։ Հունանյանը չպատասխանեց պատճառների վերաբերյալ մեր հարցադրմանը՝ նշելով, թե այլ մեկնաբանություն չունի։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը՝ փոխարինելով Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին։ Նա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի երեք տարի ժամկետով։

Տասմագամբետովին նշանակելու որոշումն ընդունվել էր նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։