Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից․ քվեարկությունը կլինի առանց գրիչի՝ քվեաթերթիկների միջոցով․ Տիգրան Մուկուչյան

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից․ քվեարկությունը կլինի առանց գրիչի՝ քվեաթերթիկների միջոցով․ Տիգրան Մուկուչյան
Քաղաքականություն
16:16, 11 май 2021
ԿԸՀ-ն այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը, որում ոչ մի նշում չի կատարվելու, ընտրողն  ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և դնելու է ծրարի մեջ։

ԿԸՀ նիստում այսօր նաև ներկայացվեց, որ տարածքային ցուցակներ չեն լինելու, տարածքային թկենածուներ չեն լինելու, ուստի կուսակցությունները և դաշինքները ներկայացնելու են միայն համապետական ցուցակ, իսկ ազգային փոքրամասնությունների համար չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների համար ընտրական ցուցակը կունենա երկրորդ մաս։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ նշեց, որ  2021 թվականի մայիսի 10-ին կայացվել է ՀՀ նախագահի հրամանագիր՝ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, որով ԱԺ-ի արտահերթ ընտրությունը նշանակվել է  2021 թվականի հունիսի 20-ին։

«Նշված հրամանագիրը համաձայն հրամանագրի 2-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, որը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 10-ին, հետևաբար այսօր՝ մայիսի 11-ին  այն ուժի մեջ է։ Եվ այդ կապակցությամբ ներկայացնում եմ ԿԸՀ-ի որոշման նախագիծ։ Մանրակրկիտ բոլոր գործառույթների հաշվարկմամբ մշակվել են ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույց։ Ժամանակացույցում ներառված են 113 գործառույթ, դրանք տարբեր մարմիններին առնչվող , ինչպես նաև ընտրական գործընթացների համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր ժամկետներն են։ Նիստի ավարտից անմիջապես հետո  երբ ընդունվի ժամանակացույց, այն կհրապարակվի։ Դրանում պարունակում են ժամկետներ, որոնք  վերաբերում են գործընթացի նախապատրաստման ու անցկացման ընթացքում առկա բոլոր միջոցառումներին»,-ասաց Մուկուչյանը։

Նա տեղեկացրեց, որ ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021 թվականի մայիսի 26-ը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ քան 25 օր առաջ, մինչև ժամը 18․00-ն, այն է՝ 2021 թվականի մայիսի 26-ը, մինչև ժամը 18․00-ն, կուսակցությունների դաշիքնները նշված ժամանակահատվածում նաև իրենց գրանցման փաստաթղթղերի հետ միաժամանակ կարող են ներկայացնել դիմումներ 5 քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար։

ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է  2021 թվականի հունիսի 7-ից մինչև 2021 թվականի հունիսի 18-ը ժամը 24․00-ն։