Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել կադրային քաղաքականության հետ կապված Սուրեն Պապիկյանի հետ անհամաձայնություններ ունենալու պատճառով

Կոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել կադրային քաղաքականության հետ կապված Սուրեն Պապիկյանի հետ անհամաձայնություններ ունենալու պատճառով
Քաղաքականություն
12:19, 27 май 2021
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Կոտայքի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ ազատման դիմում է ներկայացրել դեռևս մայիսի 10-ին։ Պատճառը եղել է աշխատանքային անհամաձայնությունը մարզում կադրային քաղաքականության հետ կապված։ «Ինձ իմ վերադասի կողմից առաջարկվել է տվյալ նշանակման հետ կապված մի բան, որը իմ համար անընդունելի է եղել և ես ընդամենը պահել եմ իմ սկզբունքները», - ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։ 

Մեսրոպյանը նշեց, որ տվյալ առաջարկությունը եղել է Սուրեն Պապիկյանի կողմից, իսկ իր քաղաքական մոտեցումները չեն փոխվել և մնում են այնպիսին, ինչպիսին էին վեց ամիս առաջ, տասը օր առաջ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին, Մեսրոպյանը նշեց, որ եղել են աշխատանքային հարաբերությունններ և անձնական շփումներ Փաշինյանի հետ չի ունեցել։