Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանին կտանեք թերապևտի մոտ՝ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերությունում բանավեճի․ Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ

Քոչարյանին կտանեք թերապևտի մոտ՝ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերությունում բանավեճի․ Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
12:06, 04 июнь 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությանը, որ ներկայիս խորհրդարանը վախենում է իրենից։ 

«Երեկ, թե առաջին օրը տիկին Գրիգորյանի մասնակցած դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մի այսպիսի հայտարարություն է արել, որին չեմ կարող չարձագանքել, ասել է՝ «Այս  խորհրդարանը վախենում է ինձնից»։ Տիկին Գրիգորյան ձեր առաջնորդի ինչի՞ց պետք է վախենա այս խորհրդարանը՝ «Իզմիրլյանից» տրված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց, թե՞ Հայաստանի պատմության մեջ բացառիկ տգիտությունից։ Տիկին Գրիգորյան, ձեր առաջնորդին կտանեք ինչ-որ մի թերապևտի մոտ՝ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերությունում բանավեճի, անպայման կուղարկեք։ «Իզմիրլյանից» ոչ մի տեղեկանք այս դեպքում չի օգնի։ Թող հաղթահարի այդ վախը։ Ես լավ թրապևտ կարող եմ խորհուրդ տալ»,- Վահագն Ալեքսանյանը խոսքն ուղղեց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանին։ 

Նշենք, որ Աննա Գրիգորյանը զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի երրորդ հորիզոնականը։ 

Տեսանյութն՝ այստեղ