Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ո՞նց անենք, ձեզ թև ու թիկունք լինենք, դուք էլ մեր վարչապետին թև ու թիկունք լինեք». քաղաքացին՝ Դավիթ Սանասարյանին

«Ո՞նց անենք, ձեզ թև ու թիկունք լինենք, դուք էլ մեր վարչապետին թև ու թիկունք լինեք». քաղաքացին՝ Դավիթ Սանասարյանին
Քաղաքականություն
12:39, 09 июнь 2021
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը թիմակիցների հետ քարոզարշավ է իրականացնում Աբովյան քաղաքում, նրանք թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին: Սա նրանց մարզային առաջին այցն էր:

«Ո՞նց անենք, ձեզ թև ու թիկունք լինենք, դուք էլ մեր վարչապետին թև ու թիկունք լինեք»,- քարոզարշավի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:

Սանասարյանը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ում են ընտրելու, պատասխանեցին՝ ձեզ: