Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին

Մի ժամանակ էլ շատերը չէին  պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է: Այս մասին այսօր`մայիսի 8-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին:

«Դա գալիս է մեր երկրի, մեր ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Ամեն ինչից անկախ մենք պետք է այսօր թիկունք լինենք մեր բանակին, հատկապես երկրապահները, մեր բանակը վերականգնվի, իսկ մնացածը հետագայի խնդիր է, որ ոչ մեկ չպիտի հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել»: