Քաղաքացիակենտրոն
լրատվություն

11 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 12․5 միլիոն դրամ, 120 հազար ԱՄՆ դոլար․ Ինչպե՞ս է այսքան հարստացել «Զարթոնքի» նախագահ Արա Զոհրաբյանը

11 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 12․5 միլիոն դրամ, 120 հազար ԱՄՆ դոլար․ Ինչպե՞ս է այսքան հարստացել «Զարթոնքի» նախագահ Արա Զոհրաբյանը
Քաղաքականություն
17:14, 11 июнь 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում մասնակցում է որպես վարչապետի թեկնածու՝ հայտարարագրել է հետևյալ ունեցվածքը․

11 միավոր անշարժ գույք, 2 ավտոմեքենա, որպես դրամական միջոցներ՝ 12 միլիոն 500 հազար դրամ, 120 հազար դոլար, եկամուտներ՝ 19 միլիոն 27 հազար 597 դրամ։ Արա Զոհրաբյանը նաև արժեթղթեր ունի շուրջ 3 ընկերություններում։ 

Վարչապետի թեկնածուների ունեցվածքը նկարի տեսքով հրապարակել է «Հոդված 3» ակումբը։

Հիշեցնենք, որ Արա Զոհրաբյանը՝ ՀՀ վարչապետի կողմից ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելուց հետո, ռազմական հեղաշրջման փորձի շրջանակում, հանդես էր գալիս բողոքի ակցիաներով՝ այդ թվում Պն շենքի և ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։ Նա նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ երկքաղաքացիությունը թաքցնելու հիմքով, երբ ՀՀ նախագահը չդիմեց ՍԴ Օնիկ Գասպարյանի ազատումը հակասահմանադրական ճանաչելու համար։