Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Քաղաքականություն
20:14, 20 июнь 2021
Հայաստանում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ժամը 20։00-ին փակվեցին հանրապետության 38 ընտրատարածքներում բացված 2008 ընտրատեղամասերը: Ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Մասնակիցների վերջնական թիվը ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել։

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել են 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից 989 հազար 972-ը կամ 38,17 տոկոսը։ Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։

Դիտորդական առաքելություն են իրականացրել միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։  

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Նշենք նաև, որ տեղի է ունեցել էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված է եղել 650 անձ։