Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկահայ բժիշկն իրականացրել է երազանքը և կոլորիտային հյուրանոց բացել հայրենի էջմիածնում

Ամերիկահայ բժիշկն իրականացրել է երազանքը և կոլորիտային հյուրանոց բացել հայրենի էջմիածնում
Հայաստան
18:35, 18 август 2021
Էջմիածին քաղաքում օրերս բացվել է HOTEL H կոլորիտային ռեզորթը, որն արտացոլում է հին Էջմիածնի կոլորիտը և իր տեսակով եզակի է քաղաքում: Նախաձեռնության հեղինակը ԱՄՆ-ում բնակվող, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Հովհաննիսյանն է, որն իր ընտանիքի հետ որոշել է ծննդյավայրում կառուցել նման հանգստյան վայր:

Ռեստորանային հատվածը դեռ 19-րդ դարից պահպանված պատմամշակութային շինություն է, ինչն ավելի յուրահատուկ է դարձնում այդտեղի հանգիստը՝ համեմված ազգային ուտեստներով: 20 տարի ԱՄՆ-ում բնակվելով և աշխատելով՝ ամերիկահայ բժիշկի երազանքն է եղել՝ ծննդավայրում նման բիզնեսի ստեղծումը, ինչն ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի և Էջմիածին քաղաքը կդարձնի էլ ավելի աշխույժ ու մարդաշատ:

Բացման շնորհանդեսին ներկա էր նաև Էջմիածին քաղաքի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որը կարևորեց նման ներդրումները քաղաքի զարգացման գործում ՝նշելով, որ Էջմիածին քաղաքում նման նախաձեռնությունը քաղաքը դարձնում է էլ ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար:

 Լուսանկարները՝ Կամոբլոգի։