Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրելու է ՀՀ փաստաբնների պալատի նախագահ

Սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրելու է ՀՀ փաստաբնների պալատի նախագահ
Հայաստան
18:53, 21 август 2021
Սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրելու է ՀՀ փաստաբնների պալատի նախագահ ,այս մասին գրում են HelpCourt դատավորների վարկանիշավորման համակարգի ֆեյսբուքյան էջում։
Առաջադրված թեկնածուներն են՝ Գևորգ Գյոզալյան, Սիմոն Բաբայան և Թամարա Պողոսյան: 
Թեկնածուների ցուցակը կարող է համալրվել կապված փոստային առաքման հետ:
Քարոզչությունն սկսված է և ավարտվում է սեպտեմբերի 10-ին ժամը 18:00:
HelpCourt գերթափանցիկ համակարգը հանդես է գալիս հերթական կարճաժամկետ նախաձեռնությամբ և փաստաբաններին հնարավորություն է տալիս թափանցիկ (ոչ գաղտնի) եղանակով իրենց կարծիքը հայտնել վերոնշյալ թեկնածուների վերաբերյալ:
Ի դեպ՝ համակարգում գնահատվելու է ոչ թե թեկնածուների մասնագիտական որակները, այլ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին համապատասխանության հարցը:

Գնահատման գործընթացն ավարտվելու է սույն թվականի սեպտեմբերի 10-ին ժամը 18:00-ին: