Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այրվել է անասնակեր

Այրվել է անասնակեր
Հայաստան
11:17, 31 август 2021
Օգոստոսի 31-ին, ժամը 00։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:57-ին, մարվել՝ 09։32-ին: Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր: