Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրին յուրօրինակ քաղաք է, միայն իրեն հատուկ համուհոտով. Գնել Սանոսյան

Գյումրին յուրօրինակ քաղաք է, միայն իրեն հատուկ համուհոտով. Գնել Սանոսյան
Հայաստան
13:26, 18 сентябрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Գյումրի

Սիրելի՛ գյումրեցիներ, շնորհավորում եմ Գյումրու օրվա առիթով: Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ մշակույթով և միայն իրեն հատուկ համուհոտով: Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում, զարգանում է, բարելավվում են քաղաքի ենթակառուցվածքները, քաղաքն ավելի գրավիչ է դառնում: Պատահական չէ, որ տարեցտարի տուրիստական հոսքերը սկսել են էականորեն աճել դեպի մեր հայրաքաղաք:

Լիահույս եմ, որ օրերս վերաբացված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող «Շիրակ» օդանավակայանն էլ ավելի զարկ կտա զբոսաշրջության զարգացմանը և ավելի կաշխուժացնի քաղաքի կյանքը:

Այսօր Գյումրին շատ բան ունի առաջարկելու և առաջարկում է մեր զբոսաշրջիկներին, ինչը միայն հպարտություն է առաջացնում: 
Շնորհավոր տոնդ՝ #ԻմսիրունԳյումրի