Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավարտվել են Մ6-Հաղպատի վանական համալիր 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները․ Լուսանկարներ

Ավարտվել են Մ6-Հաղպատի վանական համալիր 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները․ Լուսանկարներ
Հայաստան
17:20, 20 октябрь 2021
ԱԺ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ավարտվել են Մ6-Հաղպատի վանական համալիր 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։

Մինչ նորոգումը ճանապարհի ասֆալտբետոնե պատվածքը անմխիթար վիճակում էր, կողային առուներ չկային, ճանապարհը կահավորված չէր, գոյություն ունեցող եզրապատերը կիսաքանդ էին, արհեստական կառուցվածքները՝ լցված տեղատարված ավազաքարերով, ճանապարհի վրա առկա էր քարաթափման վտանգ։

Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։