Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աճառյան-Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Աճառյան-Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայաստան
15:36, 09 ноябрь 2021
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Աճառյան փողոցից ձախ շրջադարձով դեպի Ծարավ Աղբյուրի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխության պարագայում կկազմակերպվի առանց սեկցիայի լուսացույցի միջոցով: