Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը չի տեղեկացրել սահմանակետերի ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացիները որոշակի վճարի դեպքում կարող են անցնել․ Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը չի տեղեկացրել սահմանակետերի ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացիները որոշակի վճարի դեպքում կարող են անցնել․ Արմեն Գրիգորյան
Հայաստան
12:54, 11 ноябрь 2021
«Ընդհանուր առմամբ կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են և մենք ելնում ենք ընդհանուր առմամբ այդ տրամաբանությունից»,- այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր կա պատկերացում այդ սահմանին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է և այդ քարտեզի հիման վրա պատկերացնում են ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որը առավել հստակեցման համար առաջարկվել է որպեսզի սահմանագծման և սահմանազատման գործընթաց լինի։ 

«Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի և այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով  սահմանակետերը, որոնք հնարավոր է, որ տեղադրվեն, այս պահին ամբողջովին Ադրբեջանը չի տեղեկացրել  ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել և քաղաքացիները վճարելով դրանք կարող են անցնել։ Բայց քանի որ մենք արդեն ունենք այլընտրանքային կառուցված ճանապարհ՝ Կապան-Տաթև ճանապարհը, որը բացված է, քաղաքացիների համար ամբողջովին հարմար է որ օգտագործեն այդ ճանապարհը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։