Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, 1 վայրկյանում կարող է փոխվել, եթե միջամտություններ չլինեն․ Անդրանիկ Քոչարյան

Վստահությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում,  1 վայրկյանում կարող է փոխվել, եթե  միջամտություններ չլինեն․ Անդրանիկ Քոչարյան
Հայաստան
18:20, 16 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ փաստեց, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը. «Փաստ համար երկու. մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք և 44-օրյա պատերազմից հետո ունենք հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորի հետ համագործակցային հարաբերություններ, որը պետք է արձագանքի հրադադարի ռեժիմի խախտմանը: Խախտված են նաև ՀԱՊԿ կանոնակարգի բոլոր կետերը ևս»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի էսկալացիայի ավելացումը, և պետք է չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օգտագործվեցին ահաբեկչական խմբեր, որոնք նորից կդառնան տեսանելի և վտանգ կներկայացնեն նաև միջազգային հանրության համար:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե այս գործողությունների մեջ միջամտություններ չլինեն»: