Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերոս Արսեն Հարությունյանը կդառնար 39 տարեկան

Հերոս Արսեն Հարությունյանը կդառնար 39 տարեկան
Հայաստան
14:55, 23 январь 2022
Արսեն Կարենի Հարությունյան
Հերոսը կդառնար 39 տարեկան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն այսօր՝ հունվարի 23-ին,  ոստիկանության երջանկահիշատակ կապիտան Արսեն Հարությունյանի ընտանիքի անդամների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած ոստիկանության ծառայողի  շիրիմին, զորակցություն հայտնել Հարությունյանների ընտանիքի անդամներին: 

Ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի ծննդյան օրն է այսօր: Հերոսը կդառնար 39 տարեկան: 

Արսենը ոստիկանության համակարգում ծառայության է անցել 2003թվականից:  

2018 թ. հուլիսի 31-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար։

Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:

Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։

ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 
Նշենք, որ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ, ծննդյան և հիշատակի օրերին համակարգի ծառայողներն այցելում են զոհված համածառայակիցների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցում հայրենիքի պաշտպանների հիշատակի առաջ: