Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրականում սկսվել են զոհվածների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները

Ջրականում սկսվել են զոհվածների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները
Հայաստան
11:30, 18 март 2021
Արցախի փրկարար ծառայության ջոկատները մարտի 18-ին անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են  իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Հադրութի շրջանում մարտի 16-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ այդ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։