Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Ասատրյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ ԳՇ նոր պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը

Սամվել Ասատրյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ ԳՇ նոր պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը
Հայաստան
12:26, 22 март 2021
ԳՇ տեղեկատվական վարչության պետ Սամվել Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղերձը․

ՀՀ ԶՈւ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ

44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։ ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ։