Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքում որևէ ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու․ Փաշինյանը՝ ընդդիմադիրների մուտքն Արցախ արգելելու մասին

Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում 2022 թվականի փետրվարի 28-ի Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռուս խաղաղապահների կողմից ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ մուտքի արգելքին:

«Երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որպեսզի ապահովի ԼՂ-ի և Հայաստանի կապը: Ի դեպ, միջանցքում որևէ ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում