Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահներն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ. Գեղամ Մանուկյան

Ռուս խաղաղապահներն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ. Գեղամ Մանուկյան
Հասարակություն
21:11, 12 апрель 2022
Ռուս խաղաղապահները Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները Հայաստանի խորհրդարանի երկու` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացնող պատգամավորներին չեն բացատրել Արցախ մուտքն արգելելու պատճառները։