Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունն անցել է ուժեղ հսկողության, զննում են մեքենաները

Ոստիկանությունն անցել է ուժեղ հսկողության, զննում են մեքենաները
Հայաստան
02:32, 01 май 2022
Ոստիկանությունը գիշերվանից սկսել է ուժեղացված հսկողություն իրականացնել Երևան մտնող ճանապարհների վրա։

Ըստ մեզ հասած տեղեկատվության` օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հնարավոր է փորձ կատարվի սադրանքների դիմելու նպատակով Երևան տեղափոխել քաղաքացիների առողջությանը և կյանքին վտանգ սպառնացող միջոցներ։

Այս պահից Երևան մտնող տրանսպորտային միջոցները մանրամասն ստուգվում են իրավապահների կողմից։