Քաղաքացիակենտրոն
լրատվություն

23-ամյա երիտասարդը Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն

23-ամյա երիտասարդը Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն
Հայաստան
13:40, 26 июнь 2022
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա:

Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով:

Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ առավոտյան տղայի մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին  հեռախոսով իր ազգականին  հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: