Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհային ոստիկանության ակտերի առումով Վարչական դատարանի բեռը որոշակիորեն թեթևացել է. Հրաչ Այվազյանը՝ Հերիքնազ Տիգրանյանին

Այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: 

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցի՝ կապված Վարչական դատարանի ծանրաբեռնվածության հետ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանը նշեց. «Չեմ ուզում նսեմացնել վարչական մարմինների աշխատանքը, բայց որքան վարչական մարմինների կողմից խնդիրները շատ են, այնքան դատարանում գործերի քանակը մեծաթիվ է»:

Վերջինիս խոսքով՝ ճանապարհային ոստիկանության ակտերի առումով Վարչական դատարանի բեռը որոշակիորեն թեթևացել է. «Մյուս վարչական մարմինների նմանատիպ մոտեցման արդյունքում կարելի է Վարչական դատարանում բեռը թեթևացնել»: