Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ցանկությունն է մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր. Էդմոն Մարուքյան

Հայաստանի ցանկությունն է մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր. Էդմոն Մարուքյան
Հայաստան
18:01, 01 ноябрь 2022
Հայկական կողմը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ լուծման երկու-երեք տարբերակ ունի, Ադրբեջանն է, որ չի կարողանում կողմնորոշվել, թե որ լուծումն է ուզում։ Այս մասին «Civilnet»-ի հետ հարցազրույցում հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հիպոթետիկ, եթե Ադրբեջանում քաղաքական կամք լինի, խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ։ Մենք ցանկանում ենք կնքել։ Կստացվի, թե ոչ՝ կապրենք, կտեսնենք»,- ընդգծել է Մարուքյանը։

Մարուքյանի դիտարկմամբ՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից, իրականացվի դելիմիտացիա, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների, ազատությունների և անվտանգության երաշխիքների մասին ձևակերպման շուրջ համաձայնություն ձեռք բերվի, հնարավոր կլինի կնքել խաղաղության պայմանագիր։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում պետք է ներգրավված լինեն միջնորդ կամ հովանավոր գերտերություններ, որ այդ պայմանագիրը չդառնա թուղթ, և ստորագրումից հետո նոր պատերազմ չսկսվի։