Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ՝ շրջանակային եւ ոչ շրջանակային․ Խաղաղության պայմանագրի առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի

Դուք դեռ իրագործելի համարո՞ւմ եք ձեր այն ցանկությունը, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պամանագիրը պետք է ստորագրվի։ Հ1-ին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով հիշյալ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց․

«Մենք, համենայնդեպս, ամեն ինչ դրա համար կանենք։ Շատ կարեւր է այդ խնդրի գործնական լուծման համար, որ մենք գլխագրային խսակցությունից անցում կատարենք բուն տեքստային, բովանդակային խոսակցությանը։ Հայտարարության 9-րդ կետի հետ կպաված,  կարծում եմ, որ ե՛ւ մեր հանրությանը, ե՛ւ միջազգային հանրությանը ի վճակի եղանք ի ցույց դնել, թե ինչի մասին է խոսքը։ Նույնը պետք է անենք նաեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Խաղաղության պամանագրի մի քանի տարբերակներ կան․ օրինակ կա տարբերակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որը հարաբերությունների  ընդհանուր շրջանակն է գծագրում եւ չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը։ Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է եւ կարողանանք։  Բայց ես էլի եմ ասում, որ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար։Նաեւ շատ կարեւր է մեզ համար եւ ուզում եմ, որ մեր հանրությունը եւ նաեւ միջազգային հանրությունը սա արձանագրի, որ խաղաղության պայմանագրի առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի։ Երբ ասում ենք, որ ճանաչում ենք տարածքայն ամբողջականությունը, իսկ մյուս կողմից Ադրբեջան ասում է, որ ՀՀ-ի տարածք մենք չենք օկուպացրել, մենք էնտեղ ենք, որտեղ մեր սահմանն է․․․․այստեղ  նրբություն կա, որ մենք կարող է խաղաղության պայմանաիր ստորագրենք եւ Ադրբեջանը կարող է շարունակել տարածքային նկրտումներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ։ Դրա համար մենք ասում ենք, որ պետք է սահմանների հստակեցում լինի։ Մենք մի քայլ արել ենք՝ հղում կատարելով Ալա-Աթայի հռչակագրի բովանդակությանը, հիմա պետք է հաջորդ քայլերն անենք»։ Լրագրոողի հստակեցմանը՝ խաղաղության պայմանագրի է՞լ ինչ տարբերակներ կան բացի վերը նշվածից, ՀՀ վարչապետը պարզաբանեց․ «Խաղաղության պայմանագրի շրջանակային եւ ոչ շրջանակային տարբերակներ կան։ Մենք նաեւ մեր առաջարկներն ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ եւ նաեւ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունն իր առաջարկները, մեկնաբանությունները, մեծ հաշվով՝ տեքստի մեր տարբերակը ներկայացրել ենք քննարկման, եւ հույս ունենք, որ Ադրբեջանը դա կառուցողական կքննարկի եւ կարձագանքի»։