Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել բարեգործական համերգին՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել բարեգործական համերգին՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող  զինվորների
Հայաստան
23:21, 27 ноябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին, որը ղեկավարել է աշխարհահռչակ
դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:

Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:
 
Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Պյոտր Չայկովսկիի,
Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի
ստեղծագործություններ։ 
Որպես մենակատար` նվագախմբի հետ հանդես է եկել հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի
մենակատար Աննա Ագլատովան: