Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով

Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով
Մշակույթ
19:40, 30 май 2022
 «Արամ Խաչատրյան›› համերգասրահում անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին նվիրված  համերգի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով, ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով. այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Վահագն Պապյանը 1987-1989 թթ. եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:
1990 թվականից Պապյանն ապրում և ստեղծագործում է Իսրայելում: 2006 թվականից մինչ այսօր Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի (Իսրայել) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:

2008-2013 թթ. ղեկավարել է նաև Ղազախստանի Ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: