Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է N զորամաս․ լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է N զորամաս․ լուսանկարներ
Հայաստան
21:46, 01 декабрь 2022
Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N զորամաս. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Շրջելով զորամասում և ծանոթանալով շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին:

Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները, նախարար Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։