Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
Հայաստան
11:26, 04 июнь 2023
Ոստիկանության հաղորդագրությունը
 
«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:
 
Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է հաղորդագրությունում: