Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացու գլխին բռունցքով հարվածներ հասցնող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Քաղաքացու գլխին բռունցքով հարվածներ հասցնող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Իրավունք
13:09, 02 май 2022
Քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկաններից մեկը բռունցքով հարվածներ հասցնում նրանցից մեկի գլխին: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել, ոստիկանի նկատմամբ, որը հարվածում էր քաղաքացու գլխին:

Նշենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ընդդիմադիրները սկսել են անհնազանդության գործողություններ, որոնք կդադարեն 14։00-ին։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ գործողությունները դադարեցնում են, որպեսզի մարդիկ կարողանան գալ 18։00-ին նախատեսված հանրահավաքին։