Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առաջարկ եղել է, բայց մերժել ենք». ԱԺ նախագահի խոսնակը` ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների հայտարարությանը չմիանալու մասին

«Առաջարկ եղել է, բայց մերժել ենք». ԱԺ նախագահի խոսնակը` ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների հայտարարությանը չմիանալու մասին
Միջազգային
15:58, 27 март 2024
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։   «Մենք՝ ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, վճռականորեն դատապարտում ենք 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ բազմաթիվ զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։

Civic.am-ը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն արդյոք միացե՞լ է այս հայտարարությանը, ինչին ի պատասխան՝ Ղուլյանն ասաց. «Չի միացել։ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում»։ Հարցին՝ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղե՞լ է հայկական կողմին, ԱԺ նախագահի խոսնակն ասաց. «Այո, առաջարկ եղել է, մենք մերժել ենք»։