Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունենք` ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Հույս ունենք` ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Միջազգային
19:15, 19 сентябрь 2021
Իրանը հույս ունի, որ ադրբեջանական ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն։

Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, փոխանցում է Irna գործակալությունը, գրում է armtimes.com

Հիշեցնենք, սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։

«Իրանը հետևում է զարգացումներին և հույս ունենք, որ իրանցի 2 վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն։ Հուսանք, պաշտոնատար անձանց հանդիպումը խնդրի  լուծման կտանի»,–ասել է ԱԳՆ ներկայացուցիչը չմանրամասնելով, թե ինչ հանդիպման մասին է խոսքը։