Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին քննադատել է Գերմանիային Ռուսաստանի հետ տնտեսական կապերի համար և կոչ է արել դադարեցնել առևտուրը ՌԴ-ի հետ

Զելենսկին քննադատել է Գերմանիային Ռուսաստանի հետ տնտեսական կապերի համար և կոչ  է արել դադարեցնել առևտուրը ՌԴ-ի հետ
Միջազգային
16:47, 17 март 2022
Կիևի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները բավարար չեն, և անհրաժեշտ է արգելքներ սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի վրա՝ Ուկրաինայում  պատերազմի պատճառով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեսահոլովակով խոսելով Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի անդամների և Գերմանիայի կառավարության ղեկավարության հետ։

«Մեզ անհրաժեշտ է էմբարգո Ռուսաստանի հետ առևտրի վրա, այն ամենի ներմուծման վրա, ինչը հովանավորում է այս պատերազմը»,- պնդել է Զելենսկին ելույթում, որը հեռարձակվել է Բունդեսթագի կայքում։

Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինային աջակցելու «որոշ քայլերը», որոնք արվել են արևմտյան երկրների կողմից, «ուշացած են», իսկ Ռուսաստանի Դաշնության դեմ նրանց կողմից սահմանված պատժամիջոցները՝ «անբավարար»։ Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, հիշեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման օգտին։ «Մենք խնդրեցինք կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել, մենք դիմեցինք Եվրոպա, մենք դիմեցինք շատ երկրների, մենք դիմեցինք ձեզ, - նշել է նա:- Մենք տեսանք ուշացում, դիմադրություն զգացինք, հասկացանք, որ դուք ցանկանում եք զարգացնել տնտեսությունը»։ 

Նարե Բաբերյան