Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների արգելքը, ամենայն հավանականությամբ կերակաձգվի»․ Մհեր Գրիգորյան

«Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների արգելքը, ամենայն հավանականությամբ կերակաձգվի»․ Մհեր Գրիգորյան
Միջազգային
11:40, 15 апрель 2021
ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, օգտվելով նիստը վարողի իրավունքից, հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կապված Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի երկարաձգման հետ և նշեց, որ զրուցել է որոշ տնտեսվարողների հետ, ովքեր մատնանշում են, որ այդ արգելքի շնորհիվ այլ երկրներ, օրինակ Ռուսաստանը և Չինաստանը, որոնցից մեր տնտեսվարողները ապրանք են ներմուծում, թանկացրել են իրենց ապրանքները, ծախսերը թանկացել են, որը ազդում է ապրանքի գնի վրա։ Դիտարկե՞լ է արդյոք այդ խնդիրը Կառավարությունը։

Պատասխանելով հարցին՝ փոխվարչապետն ասաց, որ այդ հարցում շատ զգույշ են եղել և նաև դրա համար է, որ արգելքը չի տարածվել հումքի ներմուծման վրա։ «Ձեր ասած խնդիրը կարող է առաջանալ վերջնական սպառման ապրանքներ ներմուծողների մոտ։ Ընդ որում խնդիրներ առաջանում են հիմնականում լոգիստիկ առումով, բայց լոգիստիկ ծախսերն էլ այդքան խնդիր չեն, ինչքան որ տևողությունը», - ասաց Գրիհորյանը և հավելեց, որ երբ ապրանքը գալիս է Չինաստանից, ավելի ուշ է տեղ հասնում, և շրջանառու միջոցները շրջանառության մեջ ավելի դանդաղ են պտտվում և ըստ էության վարկի տոկոսն է ավելանում։ «Ես կարծում եմ շուկան շատ արագ դրան կադապտացվի։ Եթե չադապտացվի, վստահ եմ, որ սուբսիդավորման գործիքակազմով այդ հարցը կարելի է արագ լուծել։ Մի քիչ էլ հետևենք դեպքերի զարգացմանը և եթե հասկանանք, որ վիճակը հանգում է գների համատարած բարձրացմանը, լուծումը շատ արագ կտրվի», - նշեց Մհեր Գրիգորյանը։

Արձագանքելով, Ալեն Սիմոնյանը ճշտեց՝ արդյո՞ք արգելքը երկարացվելու է, թե՞ դեռ հստակ որոշվաժ չէ, որպեսզի տնտեսվարողների համար կանխատեսելի լինի իրավիճակը։

«Այս պահին ընդհանուր տրամադրվածությունը երկարացնելն է։ Իհարկե ցանկացած երկարաձգման պարագայում այս ամենը կդիտարկվի», - եզրափակեց Մհեր Գրիգորյանը։