Լավրովը հունվարի 19-ին Մինսկում կհանդիպի Լուկաշենկոյին

Միջազգային
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 19-ին կայցելի Մինսկ, որտեղ կմասնակցի Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ նիստին, ինչպես նաև կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Մինսկում Լավրովը կհանդիպի նաև Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկի հետ։
Զախարովան հիշեցրել է, որ 2000 թվականից ի վեր երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ կոլեգիաներն անցկացվում են ամեն տարի և «միջազգային ասպարեզում երկու երկրների ջանքերը սինխրոնացնելու գործուն մեխանիզմ են»։
Հունվարի 19-ին կքննարկվի, թե ինչպես է իրագործվում արտաքին քաղաքականության ոլորտում համաձայնեցված գործողությունների ծրագիրը, հավելել է նա։ Բացի դրանից, «կանդրադառնան արտաքին քաղաքականության պլանավորման ոլորտում համագործակցության, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի վերաբերյալ գործողությունների համակարգման, ԵԱՀԿ-ում համատեղ աշխատանքի, սպառազինությունների վերահսկման ոլորտում և միջազգային տնտեսական ու իրավապաշտպան կազմակերպությունների քաղաքականացման վերաբերյալ Արևմուտքի գծի հակազդեցության բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին»։