Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի 17-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Հունվարի 17-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Միջազգային
14:08, 12 январь 2023
Հունվարի 17-ին Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան:

Նրա փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կքննարկվեն Իրանի միջուկային գործարքի վերականգնման թեման, երկկողմ հարաբերությունները և միջազգային իրադարձությունները:

Լավրովը և Աբդոլահիանը, մասնավորապես, կանդրադառնան մի շարք միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և Շանհայան համագործակցության կազմակերպությունում երկու երկրների համագործակցությունը:

Բացի այդ, երկու նախարարները կքննարկեն իրավիճակն Աֆղանստանում, Սիրիայում և Անդրկովկասում: