Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում են`ՌԴ-ից հրաժարվում ենք, հո հայվան չենք, մեռավ էս ՌԴ-ն մեզ չօգնելով. Ծատուրյան

Հայրենասիրությունը մեզ մոտ դարձել է բաժակաճառ: Civic.am-հետ հարցազրույցում նշեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Մտավորականի խոսքով` խոսքը բարբաջանք է, գործ պետք է անել. Ես իմ կնոջը երբեք չեմ ասել` սիրում եմ, բայց գնում եմ իր համար ծաղիկ եմ առնում, գործով եմ ապացուցում:

Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին` Ծատուրյանը նկատեց. «Շատ լավ գիտեմ` ընդդիմությունն ինչի կռիվ է անում, արա, ինչքան կարելի է: Ասում են`ՌԴ-ից հրաժարվում ենք, հո հայվան չենք, մեռավ էս ՌԴ-ն մեզ չօգնելով: Ռուսաստանը մեզ արհամարհում է, թքած ունի. Կփակի գազը, հոսանքը, կդիմակայենք»:

Ծատուրյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Եռաբլուրում ինքը լավատես է դառնում, վերջինս կրկին շեշտեց. «Եռաբլուրում ինձ մոտ պոզիտիվ վերաբերմունք է առաջանում, որ տղերքը ոչ թե տրամվի տակ են ընկել, կամ հաշիշից մահացել, այլ զոհվել են հանուն հայրենիքի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վովա Հակոբյան