«6 տարեկան աղջիկս սպասում է, որ հայրը պիտի գա ու իր համար սենյակ սարքի… չի դադարում սպասել». արցախյան պատերազմում զոհված 33-ամյա Անդրանիկի կնոջ պատմությունը
Հասարակություն
Սյունեցի Անդրանիկ Ծատրյանը պատերազմի 3-րդ օրը մեկնել է ռազմաճակատ՝ թև ու թիկունք լինելով սահմանին կռվող 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին:
Անդրանիկ Սերժիկի Ծատրյանը ծնվել է 1987թ.-ի սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Նախքան պատերազմը աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Անդրանիկը կռվել է Իշխանաձորի և Ջրականի հատվածներում, զոհվել հոկտեմբերի 11-ին Իշխանաձորի մատույցներում:
Ամուսնացած էր, ունի 2 դուստր (6 և 1 տարեկան):
Անդրանիկի կինը՝ Լուսինե Գրիգորյանը, պատմում է, որ ամուսինն իրենց չի ասել, որ Արցախում է, և միայն զոհվելուց հետո են իմացել, որ Արցախի ամենաթեժ հատվածներում է կռվել:
«Անդրանիկը, երբ սկզբնական շրջանում բարձրացել էր Մեղրիի դիրքերը, շաբաթական գոնե մի անգամ գալիս էր տուն, լողանում էր, շորերը լվանում էի, հետ էր գնում դիրքեր:
Արցախ էին տեղափոխել, մեզ չէր ասել, ասում էր՝ ուղղակի ավելի հեռու դիրքեր են իրենց տարել:
Կապը լավ չէր, ասում էր՝ դու մի զանգիր, ինձ հարմար լինի, ես կզանգեմ: Օրվա մեջ 2-3 անգամ պարտադիր զանգում էր:
Անդրանիկը իր տեսակով այնպիսին էր, որ ինչքան էլ դժվար լիներ, չէր տրտնջա, չէր բողոքի:
Հենց հետը խոսում էինք, այնպես էր ներկայացնում, որ քեզ կարող էր թվալ, թե առողջարան է գնացել և ոչ թե ռազմաճակատ: Ասում էր՝ այստեղ մեզ լավ են նայում, լավ են կերակրում, բայց վերջում պարզվեց, որ անգամ հրամանատար չի եղել իրենց հետ, որ գոնե ճիշտ ուղղորդեր, թե ինչ պիտի անեն:
Ամուսնուս դեպքը տեղի է ունեցել զենքը դատարկելու ժամանակ, նրանց չեն զգուշացրել, որ էդտեղ խմբով չկանգնեն:
Մի անօդաչու է պայթել, իրենք էդտեղ զենք են դատարկել, իրենք չեն իմացել, որ այդ տարածքում պետք չէ մնալ, և հնարավոր է, որ երկրորդ անօդաչուն պայթի:
Ամենաթեժ հատվածում է կռվել, բայց դու կարող էիր մտածել, որ ամենահանգիստ տեղում է:
Ասում էր՝ էստեղ ամենահանգիստ տեղն է, մի անհանգստացեք, մեզ ոչ մի վտանգ էլ չի սպառնում:
Էդ ժամանակ Մեղրիի շրջանն էլ էր վտանգի մեջ, մեզ անընդհատ տագնապ էին տալիս, որ իջնենք նկուղներ, որովհետև այդտեղ էլ կարող էր հարված լինել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Անդրանիկ Ծատրյանի կինը:
Անդրանիկի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 10-ի երեկոյան:
Լուսինեն ասում է, որ ամուսնու ձայնի մեջ որևէ անհանգստություն կամ վախ չի զգացել, հետո ավելացնում, որ Անդրանիկը հենց էդպիսին էր՝ ոչնչից չէր բողոքում, չէր դժգոհում, դժվարություններից չէր վախենում:
«Մեր կյանքը, չգիտեմ, պատերազմից հետո իմաստազրկվել է, հիմա ես իմ երեխաների համար եմ ապրում:
Հասկանո՞ւմ եք, եթե անկեղծ, այս պահին հերոս ամուսին ունենալը չի մեղմում իմ ցավը, մեզ պետք չէր հերոս, երբ նա պիտի ֆիզիկապես մեր կողքին չլիներ:
6 տարեկան աղջիկս սպասում է, որ հայրը պիտի գա ու իր համար սենյակ սարքի, ու ինչքան էլ երեխային բացատրես, որ պապան չի գալու, ինքը, միևնույն է, չի դադարում սպասել:
Անդրանիկը, գիտեմ, հաստատ չէր ուզի, որ ես թուլանայի, ու ես հիմա իր փոխարեն էլ պիտի լինեմ մեր բալիկների կողքին:
Շատ նպատակներ ու երազանքներ ունեինք… ամուսինս մեքենա էր առել, մտածում էինք Երևանում տուն առնելու մասին, տեղափոխվելու ցանկություն կար:
Մտածում էր, որ Երևանը լավ հեռանկար կարող է խոստանալ մեր բալիկներին ապագայում:
Միշտ ասում էր, որ մեզ շատ է սիրում, անընդհատ կրկնում էր այդ բառերը, ես էլ էի ի պատասխան ասում, որ սիրում եմ… մեր միասին ապրած 7 տարիները մեզ ավելի էին միավորել և մեր ընտանեկան միջավայրը տեղափոխել ավելի ջերմ հարթություն»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված Անդրանիկ Ծատրյանի կինը՝ Լուսինե Գրիգորյանը: